News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այո, ես կարծում եմ, որ նա (Նիկոլ Փաշինյանը) հաղթեց ընտրություններում, սակայն այս հաղթանակի հետ կապված շատ հարցեր են ծագում: Այս մասին հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` BBC-ի ռուսական ծառայության հետ հարցազրույցում:

Նման հարցերի շարքում նա նշել է ընտրական օրենսգրքի փոփոխությունը քվեարկությունից մեկուկես ամիս առաջ, վարչական ռեսուրսների օգտագործումը, դաշինքի ակտիվիստների ձերբակալություններն ու խուզարկությունները, սպառնալիքները: «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որի մի մասը օկուպացված է հարեւան երկրի կողմից, որի մեծ թվով զինվորներ եւ սպաներ գտնվում են գերության մեջ, մի երկրում, որտեղ դեռ հողին չեն հանձնվել բոլոր զոհերի աճյունները... Ընդհանրապես, այս երկրում ընտրություններ անցկացնելը սխալ է:

Սակայն, ցավոք, ընդդիմությունը համաձայն չէր այս հարցում: Շատերը, ելնելով իրենց անձնական պատկերացումներից, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին... Մենք ակնկալում էինք կոնկրետ խախտումներ, բռնաճնշումներ, որոնց իրականում ականատես եղանք վերջին երկու օրվա ընթացքում: Իսկապես մեծ է եղել ճնշում մեր ակտիվիստների վրա՝ սկսած ապօրինի խուզարկություններից եւ ձերբակալություններից, որոնք արձանագրվեցին դատարանների կողմից, քանի որ դատարանները առանց բացառության ազատ արձակեցին գրեթե բոլորին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ