News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։

Դաշինքից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։ Նախագահ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։

Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։

Նախագահ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ