News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արմեն Չարչյանը շատ լուրջ առողջական խնդիր ունի, հիմա թթվածնային դիմակով է պառկած: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ի աջակցություն «Հայաստան» դաշինքի անդամ, բժիշկ Արմեն Չարչյանի ակցիայի մասնակից բժիշկներից մեկը:

«Որքան էլ իրեն ամուր պահի, հոգին իր հետ չէ: Մենք էլ ինչքան մեզ ամուր պահենք, անել այն, ինչ բժիշկը պետք է անի անմնացորդ, չենք կարող: Պետք է լավ լինի, բայց ճնշման տատանումները դեռեւս կան, շաքարի քանակը դեռ չի կարգավորվում, երիկամային խնդիր ունի, կրեատինինը բարձրանում-իջնում է, , սրտի շրջանում սեղմոցը կա: Շտապօգնությունով տանելու ժամանակ նրա սրտագրության մեջ զգալի փոփոխություններ կան, սրտամկանի ինֆարկտ է տարել: Մենք նոր նշաններ տեսանք, եւ եթե այս գործընթացը չկանգնի, եւ ստենտավորումն է դժվար լինելու՝ ուղեկցող հիվանդությունների հետ կապված, չանելն էլ ճիշտ չի լինելու»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ