
Իրանի կողմից ուրանի հարստացման հետագա ջանքերը կարող են խոչընդոտել ատոմի վերաբերյալ համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու բանակցություններին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե դա շարունակվի, եթե նրանք շարունակեն ավելի ու ավելի առաջադեմ ցենտրիֆուգներ գործարկել՝ հասնելով ավելի ու ավելի բարձր մակարդակների, ապա ինչ-որ պահի դա գործնական տեսանկյունից շատ լուրջ մարտահրավեր է ներկայացնելու»,- ասել է ԱՄՆ արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Խոսելով ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Վիեննայում խորհրդատվությունները դադարեցնելու հնարավորության մասին՝ Բլինքենը նշել է. «Ես չեմ կարող որոշակի ժամկետ սահմանել»: Ըստ նրա՝ նման հնարավորությունը «մոտենում է»: