News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Արդեն մի քանի ժամ է, ինչ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ  գյուղացիները փակել են ճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:

Նրանք նշում են, որ մեկ շաբաթ է, ինչ ոռոգման  ջուրը կտրել են, չեն կարողանում ոռոգել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:

Նրանք պահանջում են, որ Արմավիրի մարզպետը գա ակցիայի վայր եւ պատասխանի իրենց հուզող հարցերին եւ նշում են, որ չեն հեռանա մինչեւ մարզպետը չգա:

«Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի եք ոստիկանի ուղարկել, որ ես կռիվ սարքեմ: Խի՞ ես ոստիկանին ուղարկել, նախարար տղա ես, հելի, արի, արա, քո ժողովորդն ենք, քեզ ենք ընտրել արա, խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,-ասում է գյուղացիներից մեկը:

Նշենք, որ ակցիայի վայրում հավաքված են Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ