News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ներկայումս Հարավային Կովկասի տարածաշրջանը հասարակությունների միջեւ վստահություն հաստատելու խիստ կարիք ունի: Այս մասին Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի եվրոպական եւ միջազգային գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Նա անդրադարձել է Երեւանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներին՝ հավելելով, որ հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել ինտենսիվ քննարկումներ: «Մեր նպատակն էր հասկանալ, թե ինչպես կարելի է վստահություն կառուցել: Այս այցը հաստատեց այն, ինչ մենք արդեն գիտեինք՝ վստահությունը ամենակարեւոր ռեսուրսն է, որը անհրաժեշտ է տարածաշրջանին եւ որը նրան չի բավարարում: Մեր նպատակն է սերմանել այս վստահությունը: Մենք գիտենք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի հասցրած վերքերը դեռ բաց են, բայց մեզ ապաքինման գործընթաց է պետք: Այս այցը ցույց տվեց, որ կողմերը գիտակցում են գործընթացի անհրաժեշտությունը, եւ որ նրանք գործընկերների կարիք ունեն՝ այս գործընթացը սկսելու համար: Եվրամիությունը պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել»,- ասել է Շալլենբերգը:

Նա նշել է, որ այս հարցում ԵՄ-ն բարձր է գնահատում Վրաստանի դերը, որի շնորհիվ հնարավոր դարձավ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների ազատումը եւ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը: «Կարծում եմ, որ այս եռակողմ համագործակցությունը ձեռնտու է բոլոր կողմերին»,- ասել է Ավստրիայի արտգործնախարարը` նշելով, որ ԵՄ-ն ամբողջովին սատարում է նման գործընթացները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում
Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության...
Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն կտրամադրի ոստիկանական բաժանմունքներ բերման  ենթարկված քաղաքացիներին
ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ…
Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի
Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը...
Գյումրիում որոնում են 2 օտարերկրացու, կասկածվում են անչափահաս տղաներին թմրամիջոց առաջարկելու մեջ
Արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի…
Արմավիրի մարզի 32-ամյա բնակիչը փորձել է ինքնասպան լինել ոստիկանության Աշտարակի բաժնում
Սեպտեմբերի 21-ին`ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի...
Մարին լը Պենին 10 տարվա ազատազրկում է սպառնում 
Լը Պենը և նրա կուսակցության ևս 23 անդամներ պետք է դատարանի առաջ կանգնեն՝ ԵՄ միջոցները չարաշահելու մեղադրանքով...
Ամենաշատ