News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվս 6 ամսով Թուրքիային վերջնական սպառման ապրանքներ ներկրելու արգելքը նախորդի տրամաբանական շարունակությունն էր։Մենք նպատակ ունենք՝ ամբողջովին արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը ՀՀ: Այս մասին ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ որոշ գործարարներ մինչև արգելքի ուժի մեջ մտնելը, արդեն իսկ դադարեցրել էին ներմուծումները։

«Այս պահի դրությամբ Թուրքիայից 22 մլն դրամի ներմուծում է եղել, միայն հումք՝ գործվածք, կաշի և որոշ շինանյութեր, որնք իրականում մեր տնտեսությունում գործող որոշ արտադրությունների համար»,-նշեց փոխնախարարը։

Հարցին, թե ինչու են Հայաստնում դեռ գործում թուրքական ապրանքանիշերի խանութներ, նա ասաց, որ երբ իրենք 2020 թվականի հոկտեմբերի 20-ին որոշումը կայացրեցին փետրվարին փոփոխություն եղավ և որոշ ներկրողների թույլ են տվել կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները։

«Նոր որոշման մեջ այդ դրույթը հանվել է, որովհետև վերջիններիս ունենցել են խելամիտ ժամկետ, որ իրենց հաջորդ պատվերը տալուց թուրքական ապրանքներ չլինեն»,-ասաց Վարոս Սիմոնյանը։

Նա նշեց, որ կապ չունի, թե որ երկրից է ներկրվում թուրքական ապրանքը, միևնույն է չի թույլատրվում։

Փոխնախարարը նշեց, որ հիմնական այլընտրանքային շուկաները ԵԱՏՄ երկրների շուկաներն են հումքի մասով, ԻԻՀ-ն և Չինաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ