News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի փաստաթղթերը, որոնք պարունակում են մանրամասն տեղեկատվություն Defender ավիակրի եւ բրիտանացի զինվորականների մասին, հայտնաբերվել են Կենտի ավտոբուսի կանգառներից մեկում, հաղորդում է BBC News-ը:

Փաստաթղթերից մեկում ներկայացված է Ռուսաստանի հնարավոր արձագանքը Ղրիմի ափերի մոտ ուկրաինական ջրերով նավի անցման մասին:

Եւս մեկ տեղեկատվություն է Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի հնարավոր ռազմական ներկայության ծրագրերը այնտեղ ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ-ի գործողության ավարտից հետո:

Կառավարությունը հայտարարել է, որ սկսվել է հետաքննություն:

ՊՆ ներկայացուցիչը հայտարարաել է, որ աշխատակիցներից մեկը հայտնել է նախարարության գաղտնի փաստաթղթերի կորստի մասին՝ հավելելով, որ հարկավոր չէր հաջորդիվ մեկնաբանել այդ իրավիճակը:

Հասարակայնության ներկայացուցիչը, որը գերադասել է անանուն մնալ, կապնվել է BBC News-ի հետ, երբ հայտնաբերել է բովանդակության նուրբ բնույթը:

Փաստաթղթերը, որոնք վերաբերում են Թագավորական նավատորմի Defender ավիակրին, ցույց են տալիս, որ առաքելությունն իրականացվել է ակնկալիքով, որ Ռուսաստանն ագրեսիվ պատասխան կտա:

Չորեքշաբթի ավելի քան 20 ռուսական ինքնաթիռ եւ առափնյա պահպանության ծառայության երկու նավ հետեւել են ռազմանավին, երբ այն անցել է Ղրիմի ափերի տարածքով:

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ պարեկային նավը կատարել է նախազգուշացնող կրակոցներ, իսկ ռեակտիվ ինքնաթիռը ռումբեր է նետել ավիակրի ճանապարհին, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը հերքել է այդ վարկածը՝ բացառելով, որ կատարվել են ինչ-որ նախազգուշացնող կրակոցներ:

Ինչպես վկայում են փաստաթղթերը, այդ առաքելությունը, որը ստացել է «Op Ditroite» անունը, եղել է դեռեւս երկուշաբթի բարձր մակարդակով անցկացված քննարկումների առարկա, երբ պաշտոնական անձինք խորհում էին Ռուսաստանի արձագանքի մասին, եթե Defender-ը մոտենա Ղրիմին:

Կենտում հայտնաբերված փաստաթղթերն ապացուցում են, որ ավիակրի երթուղին հաշվարկված որոշում էր Բրիտանիայի կառավարության կողմից Ուկրաինային աջակցությունը ցուցադրելու նպատակով՝ չնայած հնարավոր վտանգներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ