News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բժիշկները դադարեցրել են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինֆուզիոն թերապիան, ով ավելի վաղ հաստ աղիքի վիրահատություն էր տարել ընդհանուր անզգայացմամբ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ «հետվիրահատական ​​շրջանը գոհացուցիչ է», հովվապետը շարունակում է «կանոնավոր կերպով սնվել»: «Վերջնական հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է դիվերտիկուլային ստենոզը»,- ասվում է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի Բրունին հայտնել էր, որ պոնտիֆիկոսը մոտ յոթ օր կանցկացնի հիվանդանոցում «բարդությունների բացակայության դեպքում»:

Կիրակի օրը հաղորդվել է պոնտիֆիկոսի հոսպիտալացման մասին՝ սիմպտոմատիկ ստենոզի (աղիքային աղավաղման հիվանդություն) պլանային վիրահատության համար: Անցած գիշեր հայտնի դարձավ, որ 84-ամյա Ֆրանցիսկոսը հաջողությամբ վիրահատվել է: Նա պառկած է ֆրանչիսկյան բժիշկ Ագոստինո Գեմելիի անվան հռոմեական հիվանդանոցում, որտեղ  բուժվում էր նաեւ նրա նախորդը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ