News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը, ամբողջ երկրում շարունակվող էլեկտրաէներգիայի կրճատման ֆոնին, որոշում է կայացրել էլեկտրաէներգիա ներկրել Հայաստանից, Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբ Ռաջաբի Մաշադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ըստ նրա՝ էներգիայի արտահանումը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է:

«Ներկայումս էլեկտրաէներգիան ներմուծվում է Թուրքմենստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից... Մենք Աֆղանստան ենք արտահանում ընդամենը մոտ 50 մեգավատ»,- ասել է նա:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին 1000 մեգավատ հզորությամբ երկու էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի անջատման մասին: Ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունենում պետական ​​գերատեսչություններում, բնակելի եւ արդյունաբերական օբյեկտներում: Մասնավորապես, անցած հանգստյան օրերին Իրանում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են տեղի ունեցել, հնարավոր է, որ դա կարող է կրկնվել շաբաթվա առաջին կեսին: Երկրի իշխանությունները քաղաքացիներին խնդրել են հնարավորինս նվազեցնել էլեկտրաէներգիայի սպառումը, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ