Նավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան հստակ դինամիկա չեն ցուցադրում Նավթի ամերիկյան իսնտիտուտի (API)՝ ԱՄՆ-ում հումքի պաշարների նվազման մասին տվյալների հրապարակումից հետո, վկայում են սակարկությունների տվյալները։
Սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,01 տոկոսով՝ մեկ բարելը 73,42 դոլար, մեկ րոպե առաջ ցուցանիշը բարձրանում էր։ WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,18 տոկոսով՝ մեկ բարելը 72,07 դոլար։
Ավելի վաղ API-ն տեղեկացրել էր, որ ԱՄՆ նավթի պաշարները հուլիսի 2-ին ավարտված շաբաթում կրճատվել են 8 միլիոն բարելով, այն դեպքում, երբ վերլուծաբանները կանխատեսում էին միայն 3,9 միլիոնի նվազում։