News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը կարծում է, որ կարիք չկա Տաջիկստանում ներգրավել ՀԱՊԿ հավաքական ուժերը՝ Աֆղանստանի հետ սահմանի պաշտպանության համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

«Այն ամենից, ինչ մենք այստեղ ուսումնասիրել ենք եւ քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների, ուժային կառույցների ղեկավարների հետ, օրինակ՝ ՀԱՊԿ անդամ այլ երկրներից ներգրավման հաշվին անձնակազմի թվի աճ, եկել ենք այն եզրակացության, որ տվյալ պահին դրա կարիքը չկա», - ասել է նա:

«Անհրաժեշտության դեպքում, պետությունների ղեկավարների որոշմամբ, Հավաքական անվտանգության խորհուրդը պատրաստ է օգտագործել այդ ուժերը: Բայց առայժմ իմ անձնական կանխատեսումն այն է, որ իրավիճակը չպետք է այդքան հասունանա: Համենայն դեպս, այն միջոցները, որոնք ձեռնարկվում են այստեղ տեղում, օգնում են կայունացնել իրավիճակը, որպեսզի ամեն ինչ աստիճանաբար կարգավորվի», - հայտնել է շտաբի ղեկավարը:

«Լինելով Տաջիկստանում, հանդիպելով, շփվելով, ուսումնասիրելով շատ նյութեր, կասեմ, որ անձամբ ես բավական լավատեսական կանխատեսում եւ լիակատար վստահություն ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Բայց վառոդը պետք է չոր պահել»,- հավելել է նա:

Հուլիսի 5-ին Տաջիկստանը հայտարարել է սահմանամերձ հատվածներով երկրի տարածք  աֆղանական կառավարական 1037 զինծառայողների անցնելու մասին, որոնք ստիպված են եղել նահանջել թալիբների հետ զինված բախումների ժամանակ, ինչը անհանգստացրել է Տաջիկստանի կառավարությանը եւ ստիպել նրան աջակցության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ