News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 07
Տեսնել լրահոսը

Microsoft-ը կհատկացնի ամբողջ աշխարհում աշխատակիցներին 1,5 հազարական դոլարի չափով բոնուսային քարտ համավարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Verge-ին:

Կորպորացիայի ներքին փաստաթղթի համաձայն՝ գումարը կվճարվի՝ «նշանավորալով բացառիկ եւ բարդ ֆինանսական տարվա ավարտը»: Գումարը կվճարվի աշխատակիցներին, որոնք զբաղեցնում են կորպորացիայի ստորաբաժանումների ղեկավարների տեղակալներից ցածր պաշտոններ, որոնք աշխատանքի են անցել Microsoft-ում ոչ ուշ, քան 2021 թվականի մարտի 31-ը: Բոնուսային գումարները ստանալու իրավունք ունեն նաեւ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատող անձինք:

Հաղորդվում է, որ Microsoft-ն ունի 175 հազար աշխատակից ամբողջ աշխարհում: The Verge-ի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարժենա կորպորացիայի համար շուրջ 200 միլիոն դոլար, ինչը մի քանի անգամ պակաս է, քան երկու օրվա ընթացքում ընկերության շահույթը: Microsoft-ի մի քանի դուստր ընկերությունների աշխատակիցները չեն ստանա այդ բոնուսը:

2020 թվականին Facebook-ի ղեկավարությունը որոշել էր շուրջ 45 հազար իր աշխատակիցներին հատկացնել հազարական դոլար համավարակի պատճառով: 2020 թվականի դեկտեմբերին Amazon-ը վարձատրել է իր աշխատակիցներին 300-ական դոլարով տոնական սեզոնի ընթացքում աշխատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները 
Նորացված սրահներում բաժանորդները կարող են միանալ ինտերնետի, Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն ծառայության փաթեթներին...
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը (ֆոտո)
0-17 տարեկան պատանիների համար կազմակերպված այս աննախադեպ դասընթացները վարում են փորձառու արվեստագետներ և բիզնես ոլորտում գործունեություն ծավալողներ...
Դպրոցականների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով 2024 թ. մայիսի 18-19-ը Չինաստանի...
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար (ֆոտո)
Fastex-ը, կարևորելով սոցիալական պատասխանատվության գործառույթը, շարունակելու է աջակցել նմանատիպ նախաձեռնություններին...
Հուլիսին կունենանք «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը. Ժաննա Անդրեասյան
Հայաստանում նախատեսվող «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի...
Բանակցում ենք իտալական ընկերության հետ Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի իրականացման շուրջ. ԿԳՄՍ նախարար
Նախագծող ընկերության առաջադրանքի մեջ երկաթուղու նախագծում չկա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ