News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

110-ամյա հոբելյանը տոնած սուպեր երկարակյաց կինը բացահայտել է երկար ապրելու գաղտնիքը, հաղորդում է FOX 2-ը:

ԱՄՆ Միչիգան նահանգի Քանթոն քաղաքից Բոնիտա Գիբսոնը տոնել է իր ծննդյան օրը ծերանոցում ընկերներով եւ հարազատներով շրջապատված: Մեկ տարի առաջ նա վարակվել էր COVID-19-ով, սակայն հիվանդությունն ուներ թեթեւ արտահայտված ընթացք: Դա նրա կյանքում առաջին համավարակը չէր. նա ապրել է իսպանական գրիպի եւ պոլիոմիլիտի բռնկումը ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբում:

Կինն ամուսնացել է 1930 թվականի Մեծ դեպրեսիայի ժամանակ եւ կիսվել այդ դժվար ժամանակաշրջանի մասին իր հիշողություններով: «Մենք փող չունեինք, եւ մենք ամուսնուս հետ երկու տարի ապրել ենք վրանում, քանի որ չէինք ցանկանում ինչ-որ մեկի հետ ապրել»,-ասել է նա:

Բացի այդ, Գիբսոնը պատմել է, որ այդ տարիներին գրեթե չկային ավտոմոբիլներ եւ բժշկական սպասարկում: «Բոլորը տեղաշարժվում էին ձիերով եւ կառքերով,-հիշում է նա:-Եթե հիվանդանում էին, ապա ապաքինվում էին ինքնուրույն կամ ուղեւորվում էին գերեզմանոց»:

Երկայակյացության մասին հարցին Գիբսոնը պատասխանել է. «Ես կարծում եմ կարեւորը բարությունն ու սիրող մարդիկ են, որոնք միշտ շրջապատել են ինձ եւ օգնել ճիշտ որոշումներ կայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ