News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է Ջո Բայդենի թիմի պնդումները, որ Միացյալ Թագավորությունում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի նախկին նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է Daily Express-ը:

Երբ հունվարին իշխանության է եկել նոր վարչակազմը, շշուկներ են տարածվել Լոնդոնում մշտական ներկայացուցչի նշանակումը ձգձգելու մասին: Ուայթհոլում եւ Վաշինգտոնում աղբյուրները հայտնում են, որ Օբամայի թեկնածությունն «առաջարկվել է ոչ պաշտոնապես»: Սակայն Բորիս Ջոնսոնը հերքել է այդ միտքը Brexit-ի հարցով նախկին նախագահի աղմկահարույց միջամտությունից հետո: Օբամայի եւ Ջոնսոնի միջեւ լարվածությունը ծագել է 2016 թվականին Brexit-ի արշավից հետո, երբ նա ժամանել էր Լոնդոն եւ նախազգուշացրել, որ Մեծ Բրիտանիան կլինի «հերթի վերջում» ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի հարցում, եթե լքի ԵՄ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ