News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

COVID-19 համավարակն անցյալ տարի լուրջ վնաս հասցրեց Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերին: Համավարակին ավելացան Արցախյան պատերազմի ծանր հետեւանքները: Մանրածախ առեւտրի ու ծառայությունների ոլորտներում զգալի անկում է գրանցվել:

Սակայն ընթացիկ տարում այս ոլորտում, կարծես, դրական տեղաշարժ կա: Մայիսին Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառության ֆիզիկական ծավալն աճել է 6.8 տոկոսով, իսկ ծառայությունները` երկնիշ ցուցանիշով` 17.3 տոկոսով: Նկատենք, սակայն, որ այդ «հաջողությունները» կապված են նախորդ տարվա հաշվարկների ցածր բազայի հետ: Համադրելի գներով՝ 2021 թվականի մայիսի 20-ի մանրածախ ապրանքաշրջանառության ցուցանիշները կազմում են 2019 թվականի մայիսի մակարդակի միայն 80 տոկոսը, իսկ ծառայություններինը` 95 տոկոսից պակաս:

Ստորեւ ներկայացված գծապատկերը ցույց է տալիս մանրածախ առեւտրի ծավալը 2019-2021թթ. հունվար-մայիս ամիսներին` ընթացիկ գներով (միլիարդ դրամ): Գնաճը հաշվի առնելով՝ մանրածախ վաճառքի անկումը երկու տարվա ընթացքում ավելի հակադրական էր: Համադրելի գներով՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին մանրածախ ապրանքաշրջանառության անկումը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հասել է գրեթե 12% տոկոսի, իսկ ծառայությունները՝ 3 տոկոսի:

Կան նաեւ անուղղակի ապացույցներ մանրածախ եւ սպասարկման օբյեկտների այցելուների թվի կրճատման մասին: Այսպիսով, անցած տարվա ընթացքում հասարակական տրանսպորտի գործունեությունը նախորդ տարվա համեմատ կրճատվել է: Ավտոմոբիլային տրանսպորտով (այսինքն՝ ավտոբուս, միկրոավտոբուս եւ տաքսի) ուղեւորների թիվը կրճատվել է 3,0 անգամ, էլեկտրական տրանսպորտային միջոցներով (տրոլեյբուս եւ մետրո)՝ 1,9 անգամ: Դա պայմանավորված է ինչպես շատ մասնավոր ձեռնարկությունների աշխատանքի կասեցմամբ, այնպես էլ այլ նպատակներով քաղաքացիների ուղեւորությունների կրճատմամբ: «Այլ նպատակները» ներառում են խանութ կամ ծառայություն մատուցող հաստատություն այցելելը:

Հաշվի առնենք մեկ հանգամանք՝ մայրաքաղաքում գրեթե յուրաքանչյուր բակ ունի իր փոքր խանութը, ուստի մթերք գնելու համար հարկավոր չէ շատ հեռու գնալ: Սակայն ոչ պարենային ապրանքներ գնելու կամ ծառայություններից օգտվելու համար շատերը ստիպված կլինեն օգտվել տրանսպորտից՝ անձնական կամ հասարակական:

Դեռ 2006 թվականին Հայաստանում գրանցվել է բավականին հետաքրքրաշարժ փաստ՝ ծավալի առումով ծառայությունների ոլորտն առաջին անգամ շրջանցել է մանրածախ առեւտրաշրջանառությունը: Նկատենք, որ նման հարաբերակցությունը բնորոշ է զարգացած երկրներին՝ հետարդյունաբերական հասարակություն անցնելուց հետո: Ի տարբերություն ռացիոնալ սպառման սահման ունեցող ապրանքների, ծառայությունների համար սկզբունքորեն այդպիսի սահմանափակումներ չկան: Եթե, իհարկե, քաղաքացիները բավականաչափ գումար ունեն այդ նպատակների համար՝ սննդի եւ ոչ պարենային ապրանքների վրա ծախսեր կատարելուց հետո:

Այնուամենայնիվ, Հայաստանի համար՝ ապրանքների իրացման բավականին ցածր մակարդակով, այս փաստը զարմանալի է: Հիշեցնենք, որ նախորդ տարի մանրածախ ապրանքաշրջանառությունը մեկ շնչի հաշվով միջին հաշվով կազմում էր ամսական 75 դոլար: Ավելին, մարզերի մեծ մասում այս ցուցանիշը չէր էլ հասնում 40 դոլարի: Օրինակ՝ Գեղարքունիքում միջին եկամուտով ընտանիքը ծախսում է ապրանքի գնման վրա ոչ ավելի, քան ամսական 100 դոլար:

Հետեւաբար, ինչ-որ կերպ դժվար է պատկերացնել «միջին» գավառցուն, ապրանքների նման սպառման մակարդակով, որը մեծ գումար կծախսի խաղատներում, վիճակախաղերում եւ այլն: Սակայն մեր որոշ քաղաքացիներ ծախսում են: Նրանք պարտքերի մեջ են մտնում խաղատանը հաջողություն գտնելու համար, ընտանիքի սուղ բյուջեից ծախսում են վերջին գումարները՝ հույս ունենալով վիճակախաղում ավտոմեքենա շահել:

Զարմանալի չէ, որ 2019 թվականին Հայաստանում բոլոր ծառայությունների ընդհանուր ծավալի գրեթե քառորդ մասը բաժին է ընկնում «մշակույթին, ժամանցին եւ հանգստին»: Մի խաբվեք այս, առաջին հայացքից, անմեղ անուններից: Այս խմբում ընդհանուր ծավալի մոտ 98 տոկոսը բաժին է ընկել «մոլախաղերի կազմակերպմանը»: Ստացվում է, որ մոլախաղերը դարձել է Հայաստանում ծառայությունների ոլորտի լոկոմոտիվը:

Կորոնավիրուսը լուրջ փոփոխություններ է մտցրել այս ոլորտում: Նախորդ տարի «մոլախաղերի կազմակերպում» ծառայությունների խմբի շրջանառությունը նվազել է ավելի քան 18 տոկոսով: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին այս գործընթացը շարունակվել է՝ տարեկան կտրվածքով «մշակույթի, ժամանցի եւ հանգստի» խմբում անկումը կազմել է 37 տոկոս: Այժմ մնում է միայն հուսալ, որ մեր քաղաքացիները կգտնեն իրենց ֆինանսների ավելի ռացիոնալ կիրառություն:
 



Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ