News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է Հարավային Կովկասում վերջերս կայացած իր շրջագայությանը։

«Ամփոփելով Հարավային Կովկասում վերջերս կայացած իր շրջագայության արդյունքները՝ պետք է դառնա այդ տարածաշրջանում ԵՄ ներգրավման վերականգնման սկիզբ։ Մենք պետք է մտածենք բոլոր առկա եւ նոր գործիքների մասին, ինչպիսին են ԵՄ-ի հետ համագործակցության խորացումն ու վստահության միջոցների ամրապնդումը»,-գրել է Աուրեսկուն թվիթերյան իր էջում։

Նա նաեւ կիսվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեփ Բորելի նամակով, որում նա նշում է, որ Ռումինիայի, Լիտվայի եւ Ավստրիայի ԱԳՆ ղեկավարների՝ վերջերիս կայացած այցը դեպի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան եղել է «անկասկած կարեւոր քայլ վստահությունը կառուցելու ճիշտ ուղղությամբ, եւ ազդանշան, որ ԵՄ-ն շարունակում է ներգրավված մնալ տարածաշրջանում»։ «ԵՄ-ն պետք է իր պատրաստվածությունը ցուցաբերի տարածաշրջանի հետագա տրանսֆորմացիայի եւ կոնֆլիկտների որոշման գործում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ