News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իշխանությունը խոսում է հարկերի հավաքագրման գոհացուցիչ ցուցանիշների մասին, մինչդեռ  չի խոստովանում, որ բարձր տոկոսները հիմնականում գնաճի արդյունք են, այսինքն բյոջեն համալրվել է ավելի մեծ գումարով՝ բնակչության աղքատացման հաշվին, այնպես, ինչպես բնօգտագործման վճարի ու բնապահպանական հարկի ավելի շատ հավաքագրումը վկայում է ընդերքի անխնա շահագործման մասին։

2021 թվականը հանդիսանում է հետճգնաժամային տարի և դրանով պայմանավորված թռիչքաձև աճ քիչ հավանական է։ Այնուամենայիվ, գործող իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարարելու աննախադեպ ցուցանիշների մասին, մասնավորապես՝ հարկերի հավաքագրման մասով։ Նույնիսկ վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, թե եկամուտների հավաքագրման մասով մեծ խնդիրներ չունեն, իրենց ամենամեծ խնդիրը ծախսերի արդյունավետ կատարումն է։

Հետաքրքիր է, որ հարկերի հավաքագրման խնդիր չունենալու մասին հայտարարող իշխանությունն այս տարվա 5 ամիսների ընթացքում պետական պարտքը ավելացրել է 850,5 մլն դոլարով։ Տրամաբանական հարց է ծագում, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են իշխանությունները մեծ պարտք վերցնում։

Իրականում հարկերի հավաքագրման աննախադեպ կամ բարձր ցուցանիշներ չունենք հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակը։

ՊԵԿ-ի  հրապարակած տվյալներով՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտներ և պետական տուրք են հավագագրվել շուրջ 618,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 34,7 մլրդ դրամով կամ 5,9 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ այս նույն ժամանակահատվածում ապրանքների գները աճել են 5,5 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվությունը կազմել է 4,3 տոկոս։

Առհասարակ բարձր գների դեպքում պետական բյուջե ավելի շատ հարկ է մուտքագրվում, սակայն հավաքագրված հարկային եկամուտների գնողունակությունը ավելի ցածր է։ Այսինքն՝ այս տարի պետական բյուջե հավաքագրված 1 մլն դրամով ավելի քիչ ապրանքներ կարելի է գնել, քան անցած տարի։ Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթ, շաքարավազ, ձու և այլնի, գների երկնիշ աճն ապահովում է պետական բյուջեի համար մեծ մուտքերի հաշիվ հայ սպառողների եկամուտների նվազման։ Ի հաշիվ հասարակության աղքատացման պետական բյուջեի մուտքերի աճը չի կարող է դիտվել որպես ձեռքբերում և զարգացում։

Գնաճի հաշվին պետական բյուջեի մուտքերի աճը հիմնավորվում է ավելացված արժեքի հարկի հավաքագրումներով, մասնավորապես՝ 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին  նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 17,3 մլրդ դրամով կամ 9,5 տոկոսով ավելի շատ ավելացված արժեքի հարկ։

Ուշագրավ է, որ բիզնեսի արդյունավետությունը բնութագրող շահութահարկից հավաքագրվող մուտքերը նվազել են 2,8 մլրդ դրամով կամ 3 տոկոսով։ Սա կանխատեսելի էր, հաշվի առնելով անցած տարվա 7,4 տոկոս մեծ անկումը։ Շրջանառության հարկից մուտքերի նվազումը վկայում է, որ փոքր և միջին բիզնեսի  շրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, այսինքն՝ նրանց դեպքում ճգնաժամային իրավիճակը պահպանվում է։

Վերջին տարիների ընթացքումալկոհոլային խմիչքների, ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերի տարեկան նույնիսկ 10 տոկոս աճի պայմաններումայս ուղղությամբ մուտքերը նվազել են 7,9 մլրդ դրամով կամ 18,4 տոկոսով։

2021 թվականի ընթացքում շարունակվում է գերշահագործվել Հայաստանի ընդերքը, մասմավորապես՝այս տարվա 5 ամիսների ընթացքում բնապահպանական հարկից և բնօգտագործման վճարից մուտքերը ավելացել են 2,4 մլրդ դրամով կամ 13,5 տոկոսով։

Իշխանությունների հայտարարած աշխատատեղերի ուռճացված թվերի մասին է փաստում եկամտային հարկի մուտքերի գրեթե զրոյական աճը։ Պաշտոնական տվյալներով՝ այստարի մոտ 10 տոկոսով ավելացել են աշխատեղերը, սա այն դեպքում, երբ եկամտային հարկից մուտքերը մնացել են գրեթե նույնը՝նաև հաշվի առնելով եկամտային հարկի դրույքաչափի 1 տոկոս նվազումը։

Ամփոփելով՝ պետք է արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս ամբողջության դուրս չի եկել ճգնաժամից, ցավոք գործող անարդար և համահարթ հարկային քաղաքականությունն անարդար բեռ է դնում և խորացնում եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը, ինչի արդյունքում՝ հարուստները ավելի քիչ են վճարում հարկեր, իսկ աղքատները բարձր գնաճի պայմաններում՝ ավելի շատ։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ