News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Android համակարգով աշխատող սմարթֆոններում արագացվել է ներբեռնելուց հետո խաղերը սկսելու տեմպը, հաղորդում է Lenta -ն՝ հղում անելով The Verge պարբերականին:

Android 12-ում թարմացումից հետո գործառույթ է ի հայտ եկել, որը թույլ է տալիս մեկնարկել խաղերը՝ չսպասելով Google Play խանութից վերջնական ներբեռնումը: Մի շարք դեպքերում թայթլները կարելի է սկսել անմիջապես հեռախոսի մեջ հավելվածները ներբեռնելու ժամանակ: Այդ գործառույթը կա խաղերում, որոնք ունեն Play Asset Delivery տեխնոլոգիայի աջակցությունը: Այն օպտիմալացնում է ներբեռնումն ու ծրագրերի տեղադրումը, որոնց ծավալը գերազանցում է 150 մեգաբայթը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Play Asset Delivery-ի շնորհիվ խաղերը բացելու համար անհրաժեշտ ժամանակը կրճատվել է շուրջ երկու անգամ: Լրագրողները նշել են, որ վատ ինտերնետ միացման դեպքում կամ ֆայլերի մեծ ծավալի ժամանակ օգտատերերը կարիք չեն ունենա սպասել հավելվածի լիարժեք ներբեռնմանը:

Google for Games 2021 ծրագրավորողների համաժողովի շրջանակում նաեւ հայտարարվել էր գործառույթը, որը հեշտացնում է սմարթֆոնի էկրանի տեսագրումը համացանցում խաղային գործընթացի հաջորդող սթրիմինգի համար: Ծրագրավորողները խոստացել են, որ այն ի հայտ կգա Android 12-ով գործառնող ընտրված սարքերում մինչեւ տարեվերջ:

Google-ից նոր օպերացիոն համակարգը ներկայացել է մայիսի վերջում: Android 12-ում խոշոր ռեդիզայն է տեղի է ունեցել, այն ստացել է գաղտնիության նոր կարգավորումներ, համակարգային տարրերի վերամշակված անիմացիա: Օպերացիոն ապահովումը կսկսի տարածվել օգտատերերի շրջանում մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Ամենաշատ