News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Հետընտրական Հայաստանում հետապնդվում են Սյունիքի համայնքների ղեկավարները, որոնք «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ են, «Հայաստան» դաշինքի մաս են կազմում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին,  կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ Մեղրիի՝ հրաժարական տված ղեկավար Մխիթար Զաքարյանը երեկ կալանավորվել է երկու ամսով, մինչ այդ կալանավորվել էր Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, իսկ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։

«Հռետորական հարց՝ այս ամենն ինչո՞ւ ընտրություններից հետո․ ես համոզված եմ՝ պատասխանն ակնհայտ է, դա շատ ավելի խորքային արմատներ ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից, իսկ առաջին հայացքից թվում է, թե կատարվողը վրեժխնդրություն է։ Այդ գործոնն էլ կա, բայց շատ ավելի խորքային արմատներ կան։ Մեր գնահատմամբ՝ սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ռեպրեսիաներ են և քաղաքական տեռոր»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ԱԺ մանդատներին, Հակոբյանն ասաց, թե «Հայաստան» դաշինքը դրանք վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ որոշումը կկայացնի ՍԴ-ի որոշումից հետո, որտեղ քննվում են ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու՝ 4 քաղաքական ուժերի դիմումները։

«Մենք մանդատները դիտարկում ենք որպես լրացուցիչ գործիքակազմ, որով պայքարելու ենք այս բռնապետության դեմ։ Փաստենք, որ սա բռնապետություն է, և կարճ ժամանակ հետո դառնալու ենք Հյուսիսային Կորեայի նման ինչ-որ երկիր։ Մենք չենք համարում, որ պարտվել ենք, մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը»,-ասաց Վահե Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
«Շողակաթ» հեռուստաընկերություն կա. դա ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում այն…
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Հայաստանում 2018թ. իշխանության հանձնում է տեղի ունեցել. քաղաքագետ
2018-ին Հայաստանում իշխանության հանձնում է կատարվել...
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
Ինչպես հայտնի է, 2024թ. ապրիլի 24-ին՝ «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ...
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Նախ՝ այն ժամանակ աճի նման բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված էին աշխարհաքաղաքական...
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ԱԺ Մարդու իրավունքների...
Ամենաշատ