WhatsApp մեսենջերը փոխել է զանգերի աշխատանքի սկզբունքը հավելվածի միջոցով: Թե ինչպես է հին գործառույթը թարմացվել, հայտնում է WABetaInfo պորտալը, փոխանցում է «Լենտա»-ն:
Նշվում է, որ փոփոխություններn ազդել են ինչպես վիդեո, այնպես էլ աուդիո զանգերի վրա: Դրանցից մեկը նոր ինտերֆեյս է, որն ավելի շատ նման է դարձել FaceTime-ին: WABetaInfo-ի փոխանցմամբ՝ մեսենջերի նոր տարբերակում ավելի հեշտ է դարձել գտնել օգտատիրոջն անհրաժեշտ կոճակը:
Երկրորդ կարեւոր փոփոխությունն ազդել է խմբային զանգերի վրա: Օգտատերերն այժմ կարող են միանալ զանգին, նույնիսկ եթե այն արդեն սկսվել է. եթե խմբային զրույցի մասնակիցն անտեսում է զանգը, ապա նորից բացի հավելվածը, կտեսնի «Սեղմիր՝ միանալու համար» կոճակը:
Թարմացումը հասանելի է iOS-ի համար WhatsApp-ի բետա տարբերակում: Ակնկալվում է, որ այն մոտ ապագայում հասանելի կլինի Android սարքերի համար: