Apple ընկերությունը թողարկել է առաջին պաշտոնական MagSafe արտաքին մարտկոցը iPhone 12-ի համար: Սարքը հայտնվել է արտադրողի կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
MagSafe մարտկոցը կարող է լիցքավորվել մինչեւ 20 Վտ: Իսկ բուն մարտկոցն ինքնին սնում է iPhone 12-ը մինչեւ 15 Վտ, բայց՝ միայն այն դեպքում, երբ մարտկոցը միացված է ադապտերին: MagSafe-ը ինքնուրույն սնում է iPhone-ը 5W հզորությամբ:
Մարտկոցը լիցքավորիչ կամ մալուխ չունի: Մարտկոցի հզորությունը մոտ1460 մԱ/ժամ է, ինչը պետք է բավարար լինի iPhone 12 mini-ն ամբողջությամբ լիցքավորելու համար: Սարքն աշխատում է ցանկացած սմարթֆոնի հետ, որն աջակցում է Qi ստանդարտին, բայց՝ առանց պրոպրիետար MagSafe տեխնոլոգիայի, մագնիսական ամրացում եւ անիմացիա չի լինի: