Nokia-ն կցուցադրի պաշտպանված կորպուսով սմարթֆոն: Այս մասին Twitter-ում ակնարկել է արտադրողի պաշտոնական էջը:
«Մեր ամենանոր Nokia հեռախոսով պատյանի կարիք այլեւս չի լինի», - ասվում է ընկերության՝ պաշտպանված սմարթֆոնի մասին հաղորդագրության մեջ, որը դեռ հասանելի չէ Nokia HMD Global շարքում:
Ինսայդերները կարծում են, որ սմարթֆոնը կկոչվի Nokia XR20 եւ կունենա նոր դիզայն, որը դեռ չի կիրառվել արտադրողի կողմից: Սարքը սնուցվելու է Snapdragon 480 պրոցեսորով եւ հագեցած է լինելու 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ:
Հեռախոսը կցուցադրվի արդեն հուլիսի վերջին: Nokia-ն չի հաղորդում պաշտպանված սմարթֆոնի վաճառքի արժեքի եւ մեկնարկի ժամկետների մասին: