News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հուլիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանում իրավունքի հաստատման ուղղությամբ մեծ վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց դատավոր պրն․ Հրաչիկ Սարգսյանին:

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Մեծարյալի կյանքին ու ազգանվեր գործունեությանն անդրադարձավ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արթուր Սմբատյանը:  Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

Կոնդակում ի մասնավորի ասված է. «․․․Ճանաչում ենք Ձեզ անձնապես և ծանոթ ենք Ձեր երկարամյա արդյունաշատ գործունեությանը: Աստվածպարգև Ձեր կյանքը Դուք, որպես նվիրյալ հայորդի, ապրել եք հայրենի մեր երկրի հանդեպ որդիական սիրով` միշտ ձգտելով Տիրոջից Ձեզ պարգևված շնորհները ծառայեցնել հավատավոր մեր ժողովրդին։

Այսօր առիթ ունենք անդրադառնալու Ձեր արդյունավոր գործունեությանը։ Երկար տարիներ զբաղեցնելով բարձր պաշտոններ իրավապահ համակարգում և արդարադատության մարմիններում` Դուք կարելին ի սպաս եք դրել հանուն մեր երկրում օրինահարգ հասարակության ձևավորման: Մասնագիտական գործունեության մեջ Ձեր հաջողություններն ու ձեռքբերումները բարի արդյունքն են Ձեր նախանձախնդիր, անհոգնաբեկ աշխատանքի:

Անկեղծ հոգով Դուք դրսևորել եք նաև Ձեր որդիական սերն ու նվիրումը հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` օժանդակություն բերելով Մայր Աթոռի գործունեությանը:

Մեր ժողովրդին և մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայությանց բարձր գնահատանքով Հայրապետական այսու կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ»  պատվո բարձր շքանշանը»:

Կոնդակի հրապարակումից հետո Վեհափառ Հայրապետը մեծարյալի կործքը զարդարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո շքանշանով:

Ապա շնորհակալական խոսք ասաց տիար Հրաչիկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես ջանացել է արդարադատությունը իրականացնելու հետ մեկտեղ մարդկանց փոխանցել Եկեղեցու պատվիրանները՝ ընդգծելով, որ նույնականություն կա այդ պատվիրանների ու արդարադատության միջև, որի հիմքում հենց պատվիրաններն են:

Հանդիսությունն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը վերստին անդրադարձավ Հրաչիկ Սարգսյանի հայրենասեր և եկեղեցանվեր ոգուն, ինչպես նաև Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակի՝ Մայր Աթոռի նկատմամբ մշտական հոգածու վերաբերմունքին: Իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերելով պարոն Սարգսյանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց,  որ Բարձրյալն Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո հանապազ պահի ու պահպանի ազգի նվիրյալ զավակին և Սարգսյան ընտանիքին և շնորհի արևշատություն, նորանոր հաջողություններ և երկնահեղ ամենայն բարիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ. Գարեգին Երկրորդ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշել են համբարձման տոնը...
Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան
Մայիսի 9-ը մեր տոնն է, մեր ժողովդի հաղթանակի օրն է…
Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան
Նրանք քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունը վեր դասեցին հոգևոր...
Հույսով ու լավատեսությամբ զինվենք, հիշենք մեր նախնիների սխրանքները, լինենք միակուռ ու միաբան. Կաթողիկոս
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով...
Մայր Աթոռի միաբաններն ու ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցները այցելել են «Հաղթանակ» զբոսայգի (ֆոտո)
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ...
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
Ի գիտություն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հավատացյալ աշխարհասփյուռ զավակներով…
Ամենաշատ