News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Twitter Inc-ը արձանագրել է ամբողջ աշխարհում կառավարությունների՝ լրագրողների եւ լրատվական գործակալությունների հրապարակած կոնտենտի հեռացման պահանջների կտրուկ աճ, հաղորդել է Reuters-ը:

Թափանցիկության մասին իր զեկույցում Twitter-ը հայտնել է, որ ամբողջ աշխարհում իր հարթակում 199 լրագրողների եւ լրատվական գործակալությունների ստուգված հաշիվները 2020 թվականի երկրորդ կեսին կառավարությունների կողմից ենթարկվել են կոնտենտ հեռացնելու 361 օրինական պահանջների, ինչը 26 տոկոսով ավելի է տարվա առաջին կեսի տվյալների համեմատ: Ընկերությունը չի պարզաբանել, թե որ երկրներն են պահանջներ ներկայացրել, կամ լրագրողներին ու լրատվական գործակալություններին վերաբերող որքան իրավական պահանջներ է հարթակը բավարարում:  

Twitter-ը զեկույցում նշել է, որ Հնդկաստանը դարձել է բոլոր տեղեկատվական հարցումների ամենամեծ աղբյուրը 2020 թվականի երկրորդ կեսին` առաջ անցնելով ԱՄՆ-ից, որը երկրորդն է հարցումների ծավալով:

Ընկերությունը հայտնել է, որ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ստացել է տեղեկատվության տրամադրման ավելի քան 14.500 հարցում եւ հարցումների 30 տոկոսին ի պատասխան՝ տրամադրել է ամբողջական տեղեկատվությունը կամ դրա մի մասը:

Նման տեղեկատվական հարցումներ կարող են կատարել կառավարությունները կամ կազմակերպությունները, որոնք ցանկանում են ճշտել անձանց ինքնությունը, ովքեր հարթակում կեղծանուններով են հանդես գալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ