News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գյումրիի «Ավտոկայան» թաղամասում հայտնաբերված նորածնի մորը դեռ չեն գտել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը։

«Երեխայի մորը գտնելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են։ Բոլոր ուղղություններով հավասարապես քննություն ենք կատարում, որպեսզի հայտնաբերենք մորը, բայց այս պահի դրությամբ մոր ինքնությունը դեռ հայտնի չէ»,- նշեց նա։

Նորածինը շարունակում է մնալ Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»։ Նրա վիճակը բավարար է։

«Քաշը գնալով ավելացնում ենք։ Առողջական խնդիրներ չունի։ Դեռ չգիտենք, երբ դուրս կգրվի, մենք դրանով չենք զբաղվում, քանի որ գործընթացներ են ընթանում երեխային մանկատուն ուղղարկելու ուղղությամբ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը։

Բժշկուհու խոսքով՝ երեխան դեռ անուն չունի։

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի առավոտյան Գյումրիի Շահումյան փողոցում՝ ավտոկայանի մերձակայքում, հայտնաբերվել էր տղա նորածին։

Նորածին լքելու փաստով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-106 հոդվածի հատկանիշներով՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով։

Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերվել է նորածին տղա երեխա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ