News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սմարթֆոններ եւ պլանշետներ արտադրողները ստիպված են բարձրացնել իրենց արտադրանքի գինը միկրոսխեմաների պակասի պատճառով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Կիսահաղորդչային ճգնաժամը հարվածել է արդյունաբերության մեծ մասին. կոմպլեկտավորողների գներն ավելանում են մի քանի ամիս շարունակ, մատակարարումների ժամկետները մեծանում են, իսկ ընկերությունները մրցակցում են միմյանց հետ՝ կոմպլեկտավորողներ հայթայթելու գործում։ Սմարթֆոն արտադրողներին չօգնեցին նաեւ պահեստի պաշարները, որոնք կուտակվել էին 2021թ. սկզբին. պահուստները սպառվել են։

Միկրոսխեմաների հետ կապված խնդրի պատճառով, օրինակ, Google-ը արդեն հայտարարել է, որ Pixel 5a 5G սմարթֆոնները հասանելի են միայն ԱՄՆ եւ Ճապոնիայի շուկաներում, չնայած ավելի վաղ այդ շարքը վաճառվում էր նաեւ այլ երկրներում։ Էլեկտրոնիկայի չինական արտադրողները ստիպված են կտրուկ բարձրացնել արդեն թողարկված սմարթֆոնների գները եւ դանդաղեցնել նոր սարքերի թողարկումը։

Կոմպլեկտավորողների մատակարարումների խնդրից խուսափել հաջողվել է միայն ճյուղի առաջատարներին։ Բայց դա չի նշանակում, թե Apple-ը եւ Samsung-ը չեն վերանայի իրենց նոր գաջեթների գները, որոնց թողարկումը ակնկալվում է 2021թ. օգոստոս-սեպտեմբերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Ամենաշատ