News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Մեզ ասում են՝ համաձայնեք մեր ռաջարկած տարբերակին եւ դուք կունենք եւ գումար ներկայացումների համար, եւ հնարավորությունշրջագայելու համար, եւ ձեր նախագծերը կֆինանսավորվեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է իրենց թատրոնը միացնել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։

«Սա նման է շատ կոպիտ առուծախի, որը ես չեմ էլ ուզում մեկնաբանել: Սա այնքան բացահայտ ու ծիծաղելի է: Այս ընթացքում թատրոնին ոչ մի օգնություն չի ցուցաբերվել բացարձակապես, մենք ամեն ինչ արել ենք մեր արտաբյուջեի հաշվին՝ սկսած ներկայացումներ նորոգելուց, նոր ներկայացումներ բեմադրելուց, նաեւ շրջաններ շրջագայելուց: Պետությունից մենք ստանում ենք միայն չոր սուբսիդիա, այսինքն աշխատավարձ եւ որոշակի տոկոս գազի ու էլեկտրաէներգիայի համար: Եվ այս դեպքում մեզ առաջարկել այդ առատության եղջյուրը, որ մենք կունենանք սա, սա, սա, նման է կաշառքի: Կաշառվեք, որ մենք առաջ տանենք մեր ծրագիրը: Ու հավատացնում եմ ձեզ, որ ոչինչ էլ չենք ստանա, դրանք սուտ խոսքեր են: Ո՞ր դարում եք ապրում, որ նման առաջարկներ եք անում մեզ՝ մի ամբողջ թատրոնի»,-ասաց նա:

Սամսոն Ստեփանյանը տեղեկացրեց, որ ԿԳՄՍ փոխնախարարի կողմից այս ընթացքում առաջարկները փոխվել են. «Սկզբում մեր պայմաններն էր բարելավում: տեսան՝ չենք համաձայնում, ասաց, որ մեր օգտակար գործողության գործակիցը շատ թույլ է համեմատած պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է երկու տարբեր ոլորտներ համեմատել, չափանիշը որն է: Երրորդ կարծիքը այն էր, որ մենք մեռած թատրոն ենք, գոյություն չունենք արդեն, մեռնողին պետք է թողնես, որ մեռնի: Այսինքն եթե մարտի դաշտում ընկերդ վիրավորված է, եւ ըստ քեզ, ինքը մեռնում է, ապա քո փախուստը կարող ես արդարացնել դրանով: Այս երեք կարծիքների պատճառն այն է, որ մենք մնում ենք մեր կարծիքին, դրա համար ինքը սկսում է փոխվել: Եթե մենք իսկապես չկանք, մահացել ենք, ապա ԿԳՄՍՆ-ն վաղուց դիակ է եւ գարշահոտում է»,-ասաց նա:

Սամսոն Ստեփանյանը հայտնեց, որ իերքն ամսական խաղում են 20-25 ներկայացում. «Մեզ մոտ ամսական հաճախում է 2500-3000 հանդիսատես: Մենք մեզ վրա պարտավարություն ենք վերցնում տարեկան ունենալ 4 նոր ներկայացում: Մենք նույնիսկ կովիդի ժամանակ ունեցել ենք բացօթյա ներկայացումներ, մեր ռիթմը չի կանգնելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ