News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Հայաստան» դաշինքի պարտությունը պայմանավորված է 3 գործոններով: Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով այն  հարցին, թե ինչու պարտվեց դաշինքը:

«Սա այն հարցն է, որ հուզում է, ոչ միայն ինձ այլեւ շատ-շատերին` եւ հոգեբաններին եւ քաղաքագետներին եւ ընդհանրապես մարդկանց, որոնք հետաքրքված են հասարակական կյանքով, բայց այնուամենայնիվ այստեղ 3 գործոն է որոշիչ եղել: Առաջինը` դա հին եւ նոր, որոշակի դասակարգային նաեւ երանգներով, հայաստանցի- ղարաբաղցի եւ ոնղց որ այդ հինն ու նորը այսպես իրար կպել են, զուտ հասկանալի պատճառներով եւ եւս մեկ հանգամանք:  Երբ որ մենք ասում էին արժանապատիվ խաղաղություն եւ մեր ժողովրդի մի հատվածը, որը հաշտվել է այդ պարտության հետ , այս արժանապատիվ խաղաղության մեջ նույնիսկ վտանգ էին տեսնում, որ այս մարդիկ անելու են ինչ-որ քայլեր արժանապատվությունը վերականգնելու համար եւ այդ քայլերը կարող են վտանգավոր լինել պատերազմը վերսկսելու տեսանկյունից: Եւ ամենակարեւորը, որ այդ սարսափը մեր ժողովրդի գլխին բերած քաղաքական ուժը այդ սարասափի շահառու է դարձել: Սա իսկապես  թվում է` անտրամաբանական է, բայց սրա մեջ շատ խորը իմաստ կա եւս սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ կարող են բացատրել ձեզ, թե ինչպես է այս ամենը աշխատում»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով` իրենց դաշինքի նպատակըն եղել է ժողովրդին այս շոկային վիճակից հանելը.«Մենք դաշինքով մեր ամբողջ քարոզչությունը փորձում էինք հույս, հավատ ներշնչել մարդկանց ապագայի հանդեպ: Նման հույս-հավատ ես չէի տեսնում իշխանական այս թեւի մոտ, ուղղակի չկար, ավելի շատ ներքաղաքական լարվածություն էին հրահրում իրենց մուրճերով, փորձում էին սրել այն գործոնները, որոնք  կարող էին իրավիճակը փոխել իրենց օգտին եւ ինչ-որ տեղ կարողացան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ