News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսով հիվանդ ինդոնեզցին նիկաբ է հագել, որպեսզի ներկայանա իբրեւ իր կին եւ ինքնաթիռ նստի, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

«Տղամարդը մուսուլմանական հագուստ է հագել, որը ծածկում է մարմինն ու դեմքը, երբ փորձել է նստել Ջակարտայից իր հայրենի քաղաք՝ Թերնաթե թռչող Citilink ներքին չվերթի ինքնաթիռ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուղեւորի կնոջ մոտ կորոնավիրուսի արդյունքը բացասական էր, ուստի նա փորձել է օգտագործել նրա անձը հաստատող վկայականը եւ ՊՇՌ թեստի բացասական արդյունքները ուղեւորության համար։

Ուղեւորը հաջող անցել է օդանավակայանի անվտանգության ստուգումը, կարողացել է նստել ինքնաթիռ, բայց նրա մտահղացումը բացահայտել է ուղեկցորդուհին։ Նա տեսել է, թե ինչպես է տղամարդը մտել ինքնաթիռի զուգարան եւ այնտեղից դուրս եկել տղամարդու հագուստով՝ նիկաբի փոխարեն։ Տղամարդուն կալանավորել են Թերնաթե հասնելուն պես։

COVID-19-ի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Օդանավակայանի աշխատակիցները կապվել են քաղաքային ծառայությունների հետ, որոնք զբաղվում են կորոնավիրուսով։ Տղամարդուն ուղարկել են իր տուն՝ ինքնամեկուսացման անցնելու, որտեղ նրան հետեւելու են օպերատիվ խմբի սպաները։ Դրանից հետո նրան կենթարկեն պատասխանատվության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ