News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է  ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել  մի քանի քաղաքացի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են՝  Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի   բնակիչ,   57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի  մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 35-ամյա Կարիե Խաչատրյանը,  57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամ 23:50-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների  հերթապահ խումբը դարձյալ «սննդային  թունավորում» ախտորոշմամբ  «Արմավիր» բժշկական կենտրոն  է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյանին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին  և  Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է:

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում նշված անձանց, ոստիկաններն ու քննիչները, ինչպես նաև Արմավիրի մարզի սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի աշխատակիցները՝ պետ Մկրտչյանի և գլխավոր տեսուչ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ  նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ժամը 13:00-ի սահմաններում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս»  սննդի կետից գնված քյաբաբը ուտելուց  հետո:

Փաստի առթիվ ոստիկանության Բաղրամյանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք աշխատում են «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում՝ մի մասը որպես բուժքույր, թունավորվածների մեջ  է նաև նշված կենտրոնի ադմինիստրատորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը...
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն…
Սանկտ Պետերբուրգում տղամարդիկ նկատողության պատճառով այրել են միգրանտ վարորդի մեքենան
Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո...
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր և ծխում էր. Մեքենան տեխզննում չէր անցել. նրա մոտ հոգեմետ դեղահաբեր են գտել
Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն...
Պայթյունից տուժած 33-ամյա Գևորգը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. մանրամասներ դեպքից
 Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում...
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Ամենաշատ