News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր գործընկերները, որոնք մեր դաշինքի անդամ են, նաեւ մեր խմբակցության անդամ, այսօր քաղբանտարկյալների կարգվիճակում են եւ օրվա իշխանությունները օր առաջ նրանց պետք է ազատ արձակեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 23-ին, Հյուսիսային պողոտայում ի պաշտպանություն Սյունիքի համայնքապետերի կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի անդամ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Նրանք լինելով պատգամավոր, անձեռնմխելիությամբ են օժտված: Եթե նրանք դա չանեն, ապա մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք: Իրենք են այսօր խոսում ատելության խոսքի, փոխադարձ հանդուրժողականության մասին, եւ ըստ էության, երբ մենք ընտրությունների հետո ֆիքսել ենք բազմաթիվ թերություններ, խախտումներ, վարչական ռեսուրսների կիրառման դեպքեր, այդ ամենից հետո հետապնդել մեր թիմի անդամներին, երբ նրանք ընտրվել են արդեն պատգամավոր, գնալ կեղծ քրգործեր կազմելու ճանապարհով, անընդունելի է»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, քրեական գործերը համընկան հետընտրական ժամանակահատվածին, որովհետեւ իշխանությունները ընտրություններից հետո հետապնդումներ են իրականացնում. «Ընտրությունների ժամանակ իշխանություններին ասվեց, ներկայացվեց բոլոր այն թերությունները, որոնք եղել են: Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին, որովհետեւ առաջինը Սյունքը ըմբոստացավ, առաջինը ոչ ասաց իշխանությունների պարտվողական քայլերին»:

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին, նա ասաց. «Մենք ընտրություններին  հասել ենք համապատասխան հաջողությունների, մեզ ընտրել է զգալի մեծ թվաքանակ, եւ պարտավոր ենք մեր աշխտանքները շարունակել, պարտավոր ենք հասնել իշխանափոխության, ունենալ ուժեղ, պինդ կեցվածք, որ պարտված իշխանությունները երկրի ղեկին չմնան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ