News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Միջին աշխատավարձը պետական սեկտորում բավականին բարձրացել է արդեն նաեւ պարգեւավճարների շնորհիվ, բայց ժողովրդի գնողունակությունը ցածր է մնում, որովհետեւ մի կողմից գնաճը, մյուս կողմից գործազրկությունը, աղքատությունը, տարբեր բիզնեսների փակվելը, որոնք չեն վերականգնվում, բավականին խնդիրներ են առաջացնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Հայաստանում հիմա որոշակի դիսբալանս կա տնտեսության թեւերի միջեւ. ասենք, որոշ ճյուղեր զարգացել են կամ զարգանում են, որոշ ճյուղեր՝ հակառակը, վատացել են ու չեն կարողանում վերականգնվել: Նաեւ գնողունակությունը նվազել է, որովհետեւ անցյալ տարի միգրացիա տեղի չունեցավ, ճանապարհները փակ էին, մարդիկ մնացին այստեղ, հետեւաբար դրսից փող չբերեցին: Այդ ընթացքում կուտակել են պարտքեր ու հիմա պետք է այդ բացերը լրացնեն:

Իհարկե, դա նաեւ դրական էր այն իմաստով, որ այդ մարդիկ մնալով Հայաստանում սկսեց իր բնակավայրում գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց ասյ տարի նորից գնացին:»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը հույս հայտնեց, որ քանի որ դրամն արժեւորվում է, նոր ներմուծվող ապրանքները հնարավոր է ավելի էժան կլինեն:

«Պետությունը կարող է այս վայրի շուկայական հարաբերությունները որոշակիորեն կարգավորել: Պետությունը կարող է վերեւից սահմանափակել գները, որովհետեւ պատերազմից հետո լիքը խնդիրներ են առաջացել:

Պետությունը պետք է ուղղորդի, թե որ ճյուղերում ներդրումների կարիք ունի:  Հաջորդը տրանսպորտային ենթակառուցվածքներն են: Այսօր կան ներդրողներ, որոնք ասում են՝ մենք փող չենք ուզում, կառուցենք ճանապարհներ, բայց վճարովի լինի ճանապարհը: Պետությունը չգիտես ինչու դրան չի գնում: Կարող է ձրի ճանապարհին զուգահեռ լինել նաեւ որակյալ վճարովի ճանապարհ: Այսինքն Հայաստանում պետությունը բիզնեսի համար պետք է ստեղծի պայմաններ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ