News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոչ միայն հայ մշակույթը այլև հայ ժողովուրդը մեծ կորուստ ունեցավ, կորցեցինք լեգենդար դուդուկի վարպետ: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դուդուկահար Կամո Սեյրանյանը` խոսելով Ջիվան Գասպարյանի մասին:

«Մենք՝ դուդուկահարներս շատ բան ենք սովորել վարպետից: Պատիվ եմ ունեցել վերջին տարիներին ընկերություն անել նրա հետ, շատ հետաքրքիր հումոր ուներ. ասում էր՝ ճանապարհը սարքել եմ, լույսերն էլ վառել եմ, քշե՛ք: Այսինք մեր՝ դուդուկահարներիս համար վարպետը իրոք մեծ ճանապարհ կառուցեց, դուդուկը համաշխարհային մակարդակի ճանաչման բերեց: Շատ հուզված եմ ես ՝որպես երաժիշտ, որպես հայ: Ցավակցում եմ Վարպետի ընտանիքին, համբերություն եմ մաղթում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` հուլիսի 24-ին, վերջին հրաժեշտն են տալիս մեծանուն արվեստագետ, ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ