News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրին ուժեղացված ծառայություն, որը ղեկավարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման  են ենթարկվել  5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։

Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։

Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ