News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացինն հոսնաքահարվել և տեղում մահացել է:

Ժամանած դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածը կլինի մոտ 30 տարեկան:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ