News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կրկին կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին NEWS. am-ին հայտնեց  Մամիկոն Ասլանյանը` նշելով, որ դեռ կան գործեր, որոնք ինքը պետք է շարունակի:

«Ճիշտն  ասած, եթե որոշակի վստահություն չունենայի եւ չտեսնեի, որ շարունակականությունը պետք է իմ թիմակիցների, չէի առաջադրվի, իսկ շանսերը ընտրությունների միջոցով ժողովուրդը կասի, բայց  բնականաբար առաջադրվելուց լուրջ հայտ ենք ներկայացնելու, ոչ թե մասնակցության, այլ ընտրությունները բարեհաջող ավարտելու»,- ասաց նա:

Մամիկոն Ասլանյանը ՀՀԿ-ական է, սակայն նշեց, որ դեռ մասնակցության ֆորմատը չեն ընտրել, սակայն այնպիսի ֆորմատ կընտրեն, որպեսզի ժողովրդի համար հասկանալի լինի:

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ իրենց  ծրագրային դրույթներում տեղ կգտնեն մի շարք գլոբալ խնդիրներ, որոնք պետք է լուծեն:

«Նախ պիտի կարողանանք տնակային ավաններից ազատվենք Վանաձորից, այսինքն պետք է տնակներում բնակվողներիբ բնկարաաններով ապահովենք եւ ազատվենք տնակային ավաններից: Քաղաքի բնակֆոնդի նորացման, վերանորոգման կարիք կա, տրանսպորտի վերագործարկման կարիք կա, չհաշված ընթացիկ խնդիրները, որոնք մենք ընթացքում լուծում ենք»,-ասաց նա:

Նշենք, որ աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ ՀՀ մի շարք քաղաքներում եւ գյուղերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ