News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «առնվազն 7 ահաբեկչի» ոչնչացման մասին՝ «Եփրատի վահան» գործողության տարածքում զրահամեքենայի վրա հարձակման հետեւանքով իր երկու զինծառայողների մահվանից հետո, հայտնում է Anadolu-ն:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գործողությունները եւ հարվածները «Սիրիայում ահաբեկչական թիրախների դեմ շարունակվում են»:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայում Թուրքիայի զինված ուժերի զրահամեքենայի վրա հարձակման հետեւանքով երկու թուրք զինվորներ էին սպանվել, եւս երկուսը՝ վիրավորվել: Թուրքական կողմը հայտարարել է, որ թուրքական զինուժի վրա հարձակման հետեւում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության եւ Ազգային ինքնապաշտպանության ուժերի անդամներն են կանգնած: Այս երկու կազմակերպություններն էլ Անկարան որպես ահաբեկչական է ճանաչել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ