News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը «նոր համակեցության» կոչ է արել լատինամերիկյան բոլոր երկրներին՝ հայտարարելով, որ մոդելը, որով ապրել են ավելի քան երկու հարյուր տարի, «իրեն սպառել է» եւ «ապագա չունի», հաղորդել է Սինհուա-ն:

Ելույթ ունենալով Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան Պետությունների համագործակցության (CELAC) արտագործնախարարների 21-րդ գագաթնաժողովին՝ Օբրադորը լատինամերիկյան երկրներին առաջարկել է ձեւավորել «ԵՄ-ի նման մի բան, որը կապված կլինի իրենց պատմության, իրականության եւ ինքնության հետ»:

Նախագահը ընդգծել է նաեւ, թե որքան «համբերատար է Կուբան՝ ավելի քան 60 տարի առաջ Միացյալ Նահանգների կողմից սահմանված շրջափակման պայմաններում»:

Իր խոսքում Օբրադորը կոչ է արել Ամերիկյան պետությունների կազմակերպությանը դառնալ իսկապես ինքնավար մարմին, «ոչ թե ինչ-որ մեկի շահերի սպասարկողը, այլ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով միջնորդ` հակամարտության կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ»:

Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը, ով այս տարի զբաղեցնում է CELAC- ի նախագահի պաշտոնը, շնորհակալություն է հայտնել համայնքի 33 անդամ պետությունների ներկայացուցիչներին գագաթնաժողովին մասնակցելու համար, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանի եւ առանձին երկրների առջեւ ծառացած մարտահրավերներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ