News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Տորոնտոյի բնակիչ Չադ Բառնարդը առավոտյան վազքի ժամանակ, Դանֆորտ ավենյուի եւ Բրոդվյու ավենյուի մոտ, հայտնաբերել է տեսախցիկ իր տան կողքին, որն ուղղված է եղել ուղիղ իր ննջասենյակի պատուհանին, տեղեկացնում է CBC հեռուստաալիքը։

Տորոնտոյի ոստիկանության ներկայացուցիչ Քոնի Օսբոռնը ասել է, որ խցիկը ճիշտ չի տեղադրվել, երբեք չի ակտիվացել, եւ այն հանել են։

Բայց Բառնարդը, որն ապրում է հարեւանությամբ արդեն ինը տարի իր գործընկերոջ հետ, ասել է, որ իրեն չեն տեղեկացրել։ Երբ նա առաջին անգամ տեսել է խցիկն այս շաբաթվա սկզբին, անմիջապես ճանաչել է սարքի վրայի ոստիկանական լոգոտիպը։

«Պարզվում է, մեր տեղի խորհրդական Փոլա Ֆլեթչերը անգամ չի իմացել դրա տեղադրման մասին»,- ասել է Բառնարդը։

Խցիկները ոստիկանության կողմից տեղադրվում են զինված բռնության եւ ավազակության դեմ պայքարի համար։ Շնորհիվ ԱՄՆ 2 մլն դոլար ներդրումների՝ Տորոնտոյի ոստիկանությունն արդեն տեղադրել է 34 խցիկ ամբողջ քաղաքի տարբեր վայրերում, սակայն տեղի իշխանությունները մտադիր են տեղադրել եւս 40-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ