Մինսկ-Անթալիա չվերթը կատարող օդանավը տագնապի ազդանշան է հնչեցրել Բելգորոդի մարզի երկնքում, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրը ավիացիոն շրջանակում։
«Boeing-737 ուղեւորատար չվերթը Մինսկ-Անթալիա ուղղությամբ տագնապի ազդանշան է հնչեցրել Բելգորոդի մարզի երկնքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինքնաթիռը իջեցրել է բարձրությունը եւ փոխել ուղղությունը։ Ներկայում այն Վորոնեժի երկնքում է։