News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քենիայի իշխանությունները հայտարարել են առյուծինբռնելու մասին, որը հայտնվել էր Նաիրոբիից հարավ գտնվող քաղաքի բնակելի թաղամասում: «Այսօր առավոտյան Օնգատա Ռոնգայի շրջանում երիտասարդ առյուծին տեսել են բետոնե պատի եւ երկաթե թիթեղների արանքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել էր Քենիայի վայրի բնության ծառայությունը:

«Առյուծը հաջողությամբ անշարժացվել եւ անվտանգ տեղափոխվել է անասնաբուժական հաստատություն (KWS)՝ դիտարկման համար, նախքան նրան արգելավայր վերադարձնելը»,- հայտնում է AP- ն:

Պարկը ցանկապատված է երեք կողմից, քանի որ դրա շուրջը քաղաքներ են աճում: Դրա հարավային անբարեկարգ հատվածից դուրս գտնվում է առյուծների բուծման արգելավայրը: Կենդանիները հաճախ անցնում են նրանց միջով՝ ավելի խոշոր պարկեր գնալու համար:

Ամբողջ Քենիայում մնացել է մոտ 2000 առյուծ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ