News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վրիպել է՝ ասելով, որ կատարել է 2009 թ. Դոնալդ Թրամփի հանձնարարությունը: Բայդենը ելույթ է ունեցել Փենսիլվանիա նահանգում, նրա ելույթի սղագրությունն ավելի ուշ տարածել է Սպիտակ տունը:

«2009 թվականին այսպես կոչված մեծ ռեցեսիայի ժամանակ նախագահ Թրամփը ինձն հանձնարարել է զբաղվել դրանով: Կներեք այդ ժամանակ նախագահը Օբաման էր, երբ ես փոխնախագահ էի»,-ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բայդենը չի պարզաբանել՝ ինչ նկատի ունի: Ապա անցում է կատարել ավտոմոբիլային արդյունաբերության խնդիրներին:

Բայդնը ԱՄՆ փոխնախագահ էր 2009 թվականի հունվարից մինչեւ 2017 թվականի հունվար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ