News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Ուսանողներին աջակցելու ծրագրերը պետք է ունենան ոչ միայն սոցիալական, այլ նաեւ առաջադիմության ուղղվածություն, որովհետեւ եթե միայն հիմքում դրվում է սոցիալական բաղադրիչը ունենում ենք ուսանողներ, որոնք հետագայում չունենալով բավարար գիտելիքներ, չեն կարողանում աշխատանք գտնել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 «Պետությունը պետք է օգնի այն մարդուն, որն ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի մարդուն, ով ուզում է դիպլոմ:

Վերջին 30 տարում մենք տեսել ենք մի իրավիճակ, երբ բարձրագույն, կամ ցավոք սրտի չակերտավոր բարձրագույն կրթության հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին կասնագիտական կրթության ոլորտը կանգնել է կոլապսի առաջ: Մարդիկ մտածում են՝ ինչու ստանալ միջին մասնագիտական կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Հետեւաբար, մենք պետք է պայմանները խստացնենք, չափորոշիչներն ավելի բարձրացնենք, եւ իհարկե, կրթական հնարավորություններն ընդլայնել, որպեսզի մեր բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ լինեն պատշաճ մրցունակ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական ուղղություններից մեկն է»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ նկատեց, որ մենք մի կողմից ունենք բարձր գործազրկության մակարդակ, մյուս կողմից ունենք աշխատուժի ներգրավման պրոբլեմներ մի շարք ոլորտներում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ