News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը և գործողություններն անհատականացվել են, տրվել քրեաիրավական գնահատականներ:

Քննության ընթացքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 19-ամյա բնակիչը 2020թ. հոկտեմբերի 17-ին իր 22-ամյա ընկերոջ հետ վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համաքաղաքացու հետ, որի ընթացքում 19-ամյա երիտասարդը, վերցնելով ընկերոջ տաբատին ամրացված դանակը, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Բացի այդ, 2020թ. հոկտեմբերին 19-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ նախապես պլանավորելով և վրեժխնդիր լինելու նպատակով, օգտվել են շենքերից մեկի բակում կայանված մեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, էլեկտրական լարերի միջոցով շարժի են գցել «ՎԱԶ 2106» մակնիշի  ավտոմեքենան և հափշտակել, ինչը հետագայում  վաճառել են՝ խաբելով, թե իրենց է պատկանում:

Նշված դեպքից օրեր անց, երկու ընկերները գողացել են մեկ այլ՝ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա և նույնպես խաբելով, որ իրենցն է՝ վաճառել են։

Քննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերին, 19-ամյա երիտասարդի առաջարկով, նրանց միացած 22 և 20-ամյա համաքաղաքացիները գաղտնի հափշտակել են «Օպել Աստրա Տի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և այն տեղադրելով ընկերոջ ավտոմեքենայի մեջ, չորսով միասին գնացել են Սարդարապատ գյուղ, որտեղ համաքաղաքացիները 19-ամյա երիտասարդի հետ միասին մտել են պահեստարան և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։ Այնուհետև գողոնը տեղափոխել և պահել են 22-ամյա ընկերոջ աշխատավայրի ետնամասում գտնվող շինության փոսի մեջ:

Հաջորդ օրը 20-ամյա համաքաղաքացին իր ընկերոջը տեղեկացրել է, որ գողություն են կատարել, նրան ցույց է տվել թաքստոցի վայրը և դրանց մեջ առկա նոութբուք համակարգիչը նվիրել ընկերոջը: Վերջինս այն միացրել է և, տեսնելով համակարգչի մեջ ծանոթի ու նրա եղբոր լուսանկարները, զանգահարել է նրանց՝ հայտնելով, որ գողոնը կարող է ետ վերադարձնել: Վերջիններս  վերցրել են գողոնը և հեռացել:

Նույն ամսին, 19-ամյա երիտասարդի առաջարկով՝ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, երկու ընկերները միասին գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի տներից մեկը և բացել տան մուտքի դուռը։  22-ամյա ընկերը հսկել է տարածքը, իսկ 19-ամյա երիտասարդը ներս է մտել և մի քանի րոպե անց առանց որևէ բան գտնելու դուրս է եկել:

Շարունակելով գողությունների շղթան՝  2020թ. հոկտեմբերին, երկու ընկերները գտնվելով Երևանում, 19-ամյա երիտասարդը ընկերոջը առաջակել է ավտոմեքենա հափշտակել և դրանով տուն վերադառնալ: Տեսնելով Արգավանդ գյուղի խանութներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ նրանցից մեկը հսկել է տարածքը, իսկ մյուսը երկաթյա լինգով կոտրել է մեքենայի ապակին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բոլոր չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության շտաբի պետի տեղակալը. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն…
Քննարկվել են ճանապարհային անվտանգության բարելավմանը, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված հարցեր
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, ներկայացնելով ՃՏՊ-ների հետ կապված վերջին տարիների վիճակագրությունը, նշել են, որ վթարներից զոհերը…
Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են (ֆոտո)
Ոստիկանները, մտնելով ներս, կարողացել են այդ տղամարդուն վնասազերծել, որից հետո օպերատիվորեն ժամանել են…
Ջալալաբադում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Եվս 18 մարդ վիրավորվել է...
«Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. Մասնակցում են 86 փրկարար եւ 12 աշխատակից
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակից տեղում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ