News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լուիզիանայի բնակչուհին, որը մեղրամիսն անցկացնում էր Հավայներում, տուգանվել է 500 դոլարով անհետացման սպառնալիքի տակ հայտնված հավայական վանական-ծովափոկին դիպչելու համար, տեղեկացնում է AP-ը։

Օվկիանոսի եւ մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը պարզել է, որ կինը խախտել է Անհետացող տեսակների մասին օրենքը։

TikTok-ի տեսանյութում եւ սոցիալական այլ ցանցերում երեւում է, թե ինչպես է կինը ձեռք տալիս ծովափոկին Կաուաի լողափում։

Ըստ գնահատականների՝ Հավայան կղզիների հյուսիս արեւմուտքում ապրում է մոտ 1100 հավայական վանական-ծովափոկ եւ 300-ն էլ՝ հիմնական Հավայան կղզիներում։

Համաձայն նահանգի եւ դաշնային օրեքների՝ հավայական վանական-ծովափոկերին ձեռք տալը կամ անհանգստացնելը համարվում է քրեական հանցագործություն։ Պատիժները կարող են ներառել մինչեւ հինգ տարի ազատազրկում եւ տուգանք մինչեւ 50 000 դոլար։

Իշխանությունները նախազգուշացնում են, որ մարդիկ պետք է 15 մետրից ոչ պակաս հեռավորության վրա լինեն կենդանիներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ