News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 2-ին կհրավիրվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որով կավարտվեն յոթերորդ գումարման ԱԺ-ի լիազորությունները: Եվ ահա, «վերջին օրով» իշխանությունները երեկ հրատապ հրավիրեցին արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցերը փաստացի ոչ մի կապ չունեին երկրում տեղի ունեցող գործընթացների ու առկա սպառնալիքների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արտահերթն անցկացնելու համար քվորում ապահովելը այդքան էլ հեշտ չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանական խմբակցությունում խուճապ է եղել, քանի որ պատգամավորներից շատերը գտնվել են մարզերում, ոմանք՝ արտերկրում, իսկ այն պատգամավորները, որոնք ութերորդ գումարման խորհրդարանում ընդգրկված չեն, ընդհանրապես «ձեռքները լվացել են» այս գործընթացներից։

Իսկ ինչո՞ւ էր պետք այսպես «արագի մեջ» արտահերթ հրավիրել: Փորձագետների համոզմամբ, իշխանությունները, հասկանալով, որ մյուս խորհրդարանում լուրջ խնդիրներ են ունենալու և չեն կարողանալու այսպես հեշտությամբ ցանկացած օրինագիծ կյանքի կոչել, փորձում են յոթերորդ գումարման խորհրդարանից մաքսիմումը «քամել» և իրենց «սրտի» օրինագծերն արագ անցկացնել։

Մասնավորաբար, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նման հրատապությունն առաջին հերթին հենց այդ պատճառն ունի: «Պարզ է, որ նման նախագծերն ավելի դժվարությամբ են անցնելու հաջորդ խորհրդարանում: Իհարկե, կարող են անցնել, բայց հանրային մեծ աղմուկով: Նոր խորհրդարանում լրիվ ուրիշ որակի ընդդիմություն է լինելու՝ այլ գործիքակազմով, այլ տրամաբանությամբ: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ այդ ամենը հանրային շատ մեծ ռեզոնանս կարող է ունենալ, որովհետև այնտեղ կա և՛ փողոց, և՛ բոլոր առումներով ավելի մարտունակ ընդդիմություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ