News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 16
Տեսնել լրահոսը


Արմեն Շեկոյանի հետ 90-ական թվականներից բավականին ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, և ինձ համար ամեն անգամ ուրախություն էր «բամբասելը» Հայաստանի քաղաքական կյանքից: Այս մասին գրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստյան արարողության  ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Ես նրան կգնահատեի ոչ միայն երևանցի քաղաքային անձնավորություն, այլ նաև որպես բանաստեղծ: Նա նոր խոսք ասեց բանաստեղծության մեջ, ես ժամանակակից բանաստեղծներ չեմ կարդում, բայց մեծ հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիան», իսկ նրա «Երևան-հյուրանոցը» ցնցեց ողջ Երևանը, հրաշք էր ուղղակի: Կարծում եմ, որ Արմեն Շեկոյանի մահով Երևանի աղը պակասեց»,-ասաց նա:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Շեկոյանի հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝  ՀԳՄ-ից Երեւանի քաղաքային պանթեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ