News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Արմեն Շեկոյանը Երևան քաղաքն էր, Արմեն Շեկոյանը Հայկական ժամանակն էր, Արմեն Շեկոյանը այս պահին ընկած ժամանակն է: Այս մասին գրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստյան արարողության  ժամանակ ասաց արձակագիր Լեւոն Ջավախյանը:

«Շատ ուրախ և նեղ օրեր ենք անցկացրել: Արմեն Շեկոյանը Երևան քաղաքն էր, Արմեն Շեկոյանը Հայկական ժամանակն էր, Արմեն Շեկոյանը այս պահին ընկած ժամանակն է: Սակայն ինձ թվում է, որ ժամանակը կանգ չի առել, նաև իր համար, դեռ կապրի Արմեն Շեկոյանը, դեռ կշարժվի նրա ժամանակացույցի սլաքը, որովհետև այն պոեզիան, նաև արձակը, որ նա է հեղինակել, դեռ շատ սերունդներ կկարդան ու կիմանան՝ ինչով է ապրել Հայաստանը: Արմեն Շեկոյանը իմ տեսած մարդկանց մեջ ամենապարզ և ամենաբարդ մարդն է: Շատերը նրան գիտեն պարզության, բայց չգիտեն նրա բարդության տեղը, խորության տեղը: Ես, այդքան էլ մտերիմ լինելով, այդպես էլ հասու չեղա նրան: Նրան բոլորն են ընթերցում: Նրա ստեղծագործության ամենակարևոր գիծն այն էր, որ բռնեց ժամանակը: Պատահական չէ, որ նրա վեպը կոչվում է «Հայկական ժամանակ»: Չարենցն ասում էր. «Եթե ուզում ես՝ երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր»: Հենց այդ ժամանակի շունչն էր Արմենը, որ շնչեց և արտաշնչեց 68 տարի, բայց տարիները դեռևս առջևում են»,-ասաց Ջավախյանը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Շեկոյանի հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝  ՀԳՄ-ից Երեւանի քաղաքային պանթեոն:

 

Տպել
Ամենաշատ