News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնվել է անհարմար դրության մեջ այն բանից հետո, երբ նրա օգնականներից մեկը նրան գրություն է փոխանցել իր կզակին «նախաճաշի մնացորդի» մասին, հայտնում է The New York Post-ը:

Մինչ պետության ղեկավարը նահանգապետերի հետ քննարկում էր երկրում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը, օգնականներից մեկը նախագահին գրություն փոխանցեց՝ նրա կզակի վրա մի փոքրիկ կետի վրա ուշադրություն դարձնելու համար:

Գրությունը կարդալուց հետո Բայդենը ձախ ձեռքով սրբել է կզակը, ապա նորից փորձել ազատվել կետից: Դրանից հետո ԱՄՆ առաջնորդը «վերջնականապես խարխլեց իրավիճակից դուրս գալու իր սեփական փորձը»՝ վերցնելով գրությունը եւ դրա հակառակ կողմը գրառում կատարելով եւ դրանով իսկ տեսախցիկներին ցուցադրելով հաղորդագրության բովանդակությունը: «Սըր, ձեր կզակի վրա ինչ-որ բան կա»,- ասվում էր դրանում:

Այս ամենը տեղի է ունեցել Սպիտակ տնից լրագրողների եւ հեռուստատեսային տեսախցիկների ներկայությամբ ուղիղ հեռարձակման ժամանակ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ